Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ

Շարունակելու են  զբաղվել հայրենական  արտադրության  զարգացմամբ
18.11.2016 | 01:12

Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում: Սակայն ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի: Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ:

Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով և ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով:


«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 3636

Մեկնաբանություններ